ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջում է ԻՊ կողմից ավերվող հուշարձանները հանձնել «երկնագույն սաղավարտների» պաշտպանությանը
Սիրիայում, Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում բռնության դեպքերի հաճախակիացման հետ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել միջազգային հանրությանը ակտիվացնել Համաշխարհային մշակութայի ժառանգության ցանկ ընդգրկված մշակութային արժեքների պաշտպանությանն ուղղված ջանքերը: Դրանք թալանվում և ոչնչացվում են Իսլամական պետության կողմից: Նյուզռու.քոմ կայքը հաղորդում է, որ նման հայտարարությամբ են հանդես եկել Համաշխարհային ժառանգության կոմիտեի 39-րդ նստաշրջանի ավելի քան 2 հազար մասնակիցները: Արդյունքում ընդունվել է Բոննի հռչակագիրը, որը դատապարտում է ԻՊ կողմից վերջերս իրագործվող բարբարոսական հարձակումները, բռնի արարքները և հանցագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում