«Սխալ է մայդանի պիտակ կախել հայաստանյան շարժմանը». Ուկրաինայի նախկին դեսպան. «Առավոտ»
ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը ՀՀ քաղաքացիների ներքին խնդիրն է, բայց ինքը հետևում է իրադարձություններին:
«Առավոտ»-ի թղթակցի հարցին` եղե՞լ է Բաղրամյան պողոտայում, մասնակցե՞լ է ցույցերին, պարոն Բոժկոն պատասխանել է. «Բաղրամյան պողոտայում չեմ եղել, կողքով եմ անցել, տեղյակ եմ իրադարձություններին, բայց չեմ մասնակցել, քանի որ վերջիվերջո նախկին դեսպանն եմ Հայաստանում»:
Պարոն Բոժկոն տեղին չի համարում լրատվամիջոցներում տեղ գտած այն որակումները, համաձայն որոնց` հայաստանյան շարժումն անվանվում է Մայդան:
Այս առիթով նա ասել է. «Սխալ է Մայդանի պիտակ կախել ձեր շարժմանը, նրան, ինչ ՀՀ-ում կատարվում է: Այստեղ տեսնում ենք այն երիտասարդությանը, որը մի քիչ ռոմանտիկ է, իսկ ռոմանտիկ նշանակում է, որ մարդիկ պետք է պայքարեն ճշմարտության համար, թեև ես չեմ ուզում, որ դիտվի այնպես, որ ես խառնվում եմ ՀՀ ներքին գործերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան