Արդյունաբերության ոլորտում նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր և ծանոթացել դրանց աշխատանքներին:
Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ և ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը և արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը նաև նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: