ՀԱԿ-ը կողմ է ռուսական վարկ ստանալու մասին համաձայնագրին
Հայ ազգային կոնգրես խմբակցությունը կողմ է քվեարկելու Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանից տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլար վարկի մասին համաձայնագրին:
«Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է ՀՀ անվտանգության կենսական շահերին, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր դաշնակցությունը չենք կարող չկարևորել և քվեարկելու ենք հօգուտ այս պայմանագրի վավերացմանը: Մենք քաջ գիտակցում ենք, որ քաղաքականության մեջ բարձրագույն արժեքը երկրի անվտանգությունն է և ամեն ինչ ստորադասում ենք երկրի անվտանգությանը», իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ համաձայնագրին դեմ արտահայտվեց միայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը չի ստացել, հետևաբար չի մասնակցի քվեարկությանը: Մյուս խմբակցությունները կողմ են համաձայնագրին` պատճառաբանելով, որ դրանով ՊՆ սապառազինության ավելացման հարցն է լուծվում:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Տարաձայնություն «Ժառանգություն» խմբակցությունում
Ռուսական վարկով գնվող ռուսական զենքը լինելու է գործարանային գնով
Մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են. Բագրատյանը` 200 մլն տրամադրող ռուսական համաձայնագրի մասին
Ինչի՞ն եք դեմ, բացառիկ պայմաններով համաձայնագիր է. Հերմինե Նաղդալյան
Ռուսական 200 մլն դոլար վարկից ոչ մի լումա չի տրամադրվի էլէներգիայի սուբսիդավորման համար. Պաշտպանության փոխնախարար
Էլէներգիայի բարձր սակագինը կսուբսիդավորեն 200 մլն վարկի՞ց. ՍԴ-ն հաստատել է, ԱԺ-ում լռում են
Փաշինյանի համար անհայտ մնաց` 200 մլն ԱՄՆ դոլար վարկից կսուբսիդավորե՞ն էլէներգիայի սակագնի համար, թե՞ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան