Էդգար Գևորգյանը նշանակվեց քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Էդգար Գևորգյանը: Ինչպես կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Է. Գևորգյանը մեծ փորձ ունի կառավարման և քաղծառայության ոլորտներում ու հաջողությամբ կլուծի իր առջև դրված խնդիրները:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Գևորգյանին և մաղթեց աշխատանքային հաջողություններ:
Նշենք, որ մինչ այս Էդգար Գևորգյանը զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում