Անդրիաս Ղուկասյան. Շուրջօրյա ակցիաների ավարտի տրամաբանական օրը օգոստոսի 1-ն է (տեսանյութ)
Անկախ քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ էլեկտրանէներգիայի թանկացման դեմ շուրջօրյա ակցիաների տրամաբանական ավարտի օրը համարվում է օգոստոսի մեկը:
«Օգոստոսի 1-ին պետք է ուժի մեջ մտնի բողոքարկվող որոշումը: Մինչ այդ եթե այն չեղյալ չհամարվի, ըստ էության, ցուցարարները և ՀՀ քաղաքացիները այն բողոքարկելու այլ ճանապարհ չունեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա Ա. Ղուկասյանը համարում է, որ այն դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից:
Ղուկասյանի հիմնավորումները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան