Կառավարությունը կհոգա Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը Համահայկական ամառային խաղերում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պետական բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրել 2015 թվականի օգոստոսի 2-13-ին անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերի ժամանակ Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու համար։
Այսպիսով, որ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը կտրամադրելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացվի 39 մլն 800 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադառնալով խնդրի կարևորությանը՝ նշեց, որ Սիրիայի պատվիրակության ծախսերը հոգալը Հայաստանի համար կարևոր հարց է:
Հիշեցնենք, որ Համահայկական խաղերի հանդիսավոր բացումը կատարվելու է Հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 13-ին, Թատերական հրապարակում: «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո խաղերը անցկացվելու են Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Համահայկական խաղերին, ըստ կանոնադրության, մասնակցում են քաղաքների հավաքական թիմերը:
Նախորդող հրապարակում՝
Համահայկական խաղերի ջահը Տավուշի մարզում է
6-րդ խաղերի ջահը Գեղարքունիքի մարզում է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան