Հոսանքի թանկացման դեմ մարզերում անցկացվող ցույցերը, կարծես թե մարում են. «ՀԺ»
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերը մարզերում կարծես թե մարում են: Գյումրիում, օրինակ շաբաթ օրը ավարտվել է շուրջօրյա նստացույցը, և ցույցի մասնակիցները այս օրերին Գյումրու թատերական հրապարակում հանրային քննարկումներ են անցկացնում՝ հասկանալու համար իրենց հետագա գործողությունները:
Գյումրեցի ակտիվիստ Տարոն Գրիգորյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների՝ մի քանի խմբերի բաժանված լինելուց հետո իրենց հետագա անելիքները հստակեցված չեն:
«Երբ խառը վիճակ ստեղծվեց, մենք որոշեցինք, որ պետք է սպասենք ու տեսնենք՝ ինչ փոփոխություններ կլինեն Երևանում: Ամեն դեպքում՝ ամեն օր, ժամը վեցին մենք հավաքվում ենք Գյումրու թատերական հրապարակում և հանրային քննարկումներ ենք կազմակերպում»,-ասել է ակտիվիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան