«Կենգուրու» մաթեմատիկայի միջազգային մրցույթն այս տարի 4 հայ հաղթող ունի
Մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնող «Կենգուրու» միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 45 հազար աշակերտ հայաստանյան և արցախյան տարբեր դպրոցներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ շեշտելով, որ այս տարի 4 հայ հաղթող ունի:
Նա նշեց, որ «Կենգուրու» մրցույթում այս տարի հաղթել են Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Էրիկ Մելիքյանը, «Ուսում» հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը և ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Ներսիսյանը:
Նրա խոսքերով չորս հաղթողներն առավելագույն արդյունքներն են արձանագրել. «Մենք ցանկություն ունեինք ունենալ նաև հայերենից նմանատիպ մրցույթ, որը մեկնարկեց անցյալ տարի: Այն «Մեղու» է կոչվում: Մեծ թվով երեխաներ մասնակցեցին այդ մրցույթին, այս տարի էլ կանցկացնենք երկրորդ մրցույթն ու նպատակ ունենք այն միջազգային դարձնել»:
Դ.Սահակյանը նկատեց, որ մրցույթը մասսայական է և թույլ է տալիս ցանկացած երեխայի փորձել իր ուժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա