Ինչի՞ն եք դեմ, բացառիկ պայմաններով համաձայնագիր է. Հերմինե Նաղդալյան
«Ռուսները Ադրբեջանին զենքը են վաճառում այն էլ շուկայական գներով: Ամբողջ գումարը վերցնում են, զենքը տալիս են, բայց մեզ զենքը մատակարարում են, այնպիսի պայմաններով են մատակարարում, ինչպիսի պայմաններով մատակարարում են ռուսական բանակին», -այսօր Ազգային ժողովում Հայաստանի պաշտպանական համակարգի սպառազինության ավելացման համար ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ռուսաստանը, ըստ պատգամավորի, նման բարենպաստ պայմաններով մեկ էլ Բելառուսին է մատակարարում զենք, քանի որ Բելառուսը ՌԴ-ի համար «սայուզնի պետություն» է:
ԱԺ փոխնախագահը համաձայնագիրը համարում է «բացառիկ պայմաններով համաձայնագիր», որի հիման վրա կարելի է ստանալ գերժամանակակից ռազմական զենք այն էլ գործարանային գներով:
Ինչ վերաբերում է համաձայանգրով ստացվող գումարը այլ նպատակներով ծախսելուն, Նաղդալյանը, վստահեցրեց, որ հենց համաձայնագրում սահմանվում են պայմանները, որով արգելվում է գումարի` այլ նպատակներով ծախսելը:
«Հայաստանի Հանրապետությունը եղել է ամենասոլիդ գործընկերը իր բոլոր վարկային պարտավորությունների հարցում, ժամանակին ու ճշգրիտ վճարել է», -հայտարարեց Նաղդալյանը:
Նրա համար տարօրինակ է, որ որոշ պատգամավորներ հայտարարեցին, թե դեմ են վարկային համաձայնագրին և նա հետաքրքրվեց. «Ինչի՞ն եք դեմ: Դուք հայոց բանակի մարտունակության բարձրացմանը, ամրապնդմանը դե՞մ եք»:
Նրա պնդմամբ, այս վարկային համաձայնագրին պետք է հավանություն տալ:
Նշենք, որ համաձայնագրին դեմ էր «Ժառանգություն» խմբակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին