Ազգային երգ ու պար՝ ևս 100 դպրոցում
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական և Երևանից 50 դպրոց: Այս մասին գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նշեմ, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում:
«Հիշեցնեմ, որ «Ազգային երգ ու պար» առարկայի տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ նշել եմ, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողված է եղել և խանդավառությամբ է ընդունվել դպրոցների կողմից:
Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝ «Ազգային երգ ու պար» առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ: Հաշվի առնելով դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես կադրերի և համապատասխան պայմանների առկայությունը, որոշվել է հաջողված փորձը ընդլայնել»,-նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա