Բաղրամյան պողոտայից հեռացվել են ջրցան ու զրահապատ մեքենաները (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայից հեռացվել է ոստիկանական տեխնիկան՝ ջրցան և զրահապատ մեքենաները: Այժմ այնտեղ կանգնած է ոստիկանական երեք մեքենա:
«Այսօր այսպես է նպատակահարմար»,-լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ հանվեց ոստիկանական տեխնիկան, ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է վաղը բերվի, նա ասաց. «Վաղվա օրվա առանձնահատկությունից ելնելով չի բացառվում այլ քայլերի գնանք: Յուրաքանչյուր օր առանձանահատուկ մոտեցում ունի»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:
Նախորդող հրապարակում՝
Ոստիկանությունը ցուցարարների ողջամտության վրա է թողնել Բաղրամյան պողոտայի բացումը. Վ. Օսիպյան