ՀԾԿՀ-ն հիմնազուրկ է համարում Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը
Ի պատասխան ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար պարոն Կովալչուկի հայտարարության ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտնում է իր պաշտոնական դիրքորոշումը:
«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:
Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:
Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, «Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհուրդի ղեկավար Բորիս Կովալչուկը հայտարարել է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ի վնասները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում առկա սակագնային կարգավորման համակարգով ու էլեկտրաէներգիայի շուկայում գործող կանոններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները