Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում ինչպես նաև պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Այդ մասին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից:
«Նկարագրված անձին ճանաչողներին խնդրում ենք անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ Ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ Ոստիկանության մոտական բաժին: Տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է», -նշվում է ԱԱԾ հյաղորդագրության մեջ: