ՀԷՑ-ը դատական հայց է ներկայացրել «Գլենդել Հիլզ» ընկերության դեմ. «168 Ժամ»
Այս տարվա մայիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել այն: ՀԷՑ-լրատավական բաժնից «168 Ժամ»-ի թղթակցին տեղեկացրել են, որ «Գլենդել Հիլզն» էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ: Հայցը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սոքոյանի նախագահությամբ:
«Գլենդել Հիլզի» Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից թերթի թղթակցի հետ զրույցում ասել են, որ ընկերությունը հայցը համարում է անհիմն, քանի որ ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը գոյացել է Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառումից:
Ըստ «Գլենդել հիլզի»՝ ՀԷՑ-ի սխալմունքը տվյալ դեպքում պայմանամավորված է այն հանգամանքով, որ բնկարանների սեփականության վկայականները որոշակի ժամանակ անց են հանձված եղել բնակչությանը, և ՀԷՑ-ը որպես սեփականատեր՝ ճանաչել է կառուցապատող ընկերությանը: