Երկու բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում է կայացվել
«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվել է: Նման որոշում է կայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում: Այս մասին տեղեկացնում են ՈԱԱԿ հասարակության հետ կապերի ծառայությունից:
Այս բուհերը Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած վերջին երկու բարձրագույն ուսումնական հաստատություններն էին:
Ըստ հավատարմագրման կարգի` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհը 6 ամիսը մեկ պարբերականությամբ պետք է փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի ՈԱԱԿ:
Իսկ հավատարմագրում չստացած բուհը, փորձագիտական զեկույցում մատնանշված խնդիրները վերացնելուց հետո, կարող է նորից դիմել` ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ մեկ բուհի շնորհվել էր 6 տարի ժամկետով, ութ բուհի`4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում, մեկ բուհի` 2 տարի ժամկետով պայմանական հավատարմագրում, իսկ մեկ բուհի հավատարմագրումն էլ մերժվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են