Բերեզովսկին հերքել է կարիերան ավարտելու մասին լուրերը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սպորտ Էքսպրեսին» հաղորդել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան: 40-ամյա դարպասապահը, սկսած այս մրցաշրջանից, ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում: Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ նա որոշել է ավարտել ելույթներն ազգային թիմում:
«Ես ոչ մի վերջնական հայտարարություն չեմ արել,- շեշտել է Բերեզովսկին:- Որոշումն ընդունված չէ: Եթե նորմալ մարզավիճակում լինեմ, ապա, հնարավոր է, ևս 1-2 խաղ անցկացնեմ հավաքականի կազմում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում