ՀՊՄՀ-ն և Կոնեկտիկուտի պետական համալսարանը կշարունակեն համագործակցել
Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Կոնեկտիկուտի պետական համալսարանն արդյունավետ համագործակցում են: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ այսօր Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին ընդունելության ժամանակ: Հյուրին ուղեկցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությույից հայտնում են, որ որպես ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունքում:
Ընդգծելով, որ մեր երկրում կրթությունը գերակա ուղղություն է՝ Գալուստ Սահակյանը հյուրին ներկայացրել է ՀՀ կրթական համակարգի առանձնահատկությունները՝ նշելով, որ ներկայում աշխատանք է տարվում ՀՀ բուհերը միջազգային կրթական չափորոշիչներին առավել համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը ներկայացրել է իր ղեկավարած բուհի անցած ուղին, կառուցվածքը, ծրագրերն ու առաջիկայում իրականացվելիք քայլերը: Նա ընդգծել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները և այս հարցում կարևորել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ջանքերն ու ներդրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան