Հույների 74 տոկոսը ցանկանում է մնալ եվրագոտում
Հույների 74 տոկոսը ցանկանում է մնալ եվրագոտում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Ethnos-ում հրապարակված ALCO-ի հարցման արդյունքներին:
Հարցվածների 44,8 տոկոսը ծրագրում է քվեարկել արտաքին ֆինանսական օգնության առաջիկա հանրաքվեի օգտին: Սակայն հույների 43,4 տոկոսը դեմ է արտահայտվում միջազգային վարկատուների կողմից ֆինանսական աջակցությանը:
Հարցման համաձայն՝ հույների 11,8 տոկոսը դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում: Իսկ 15 տոկոսը կողմ է ազգային արժույթի անցնելուն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրոպահանձնաժողովը պատրաստ է Հունաստանին առաջարկել տեխնիկական աջակցություն՝ հանրաքքվեից հետո բանակցությունները շարունակելու դեպքում: