«Գնացեք տուն, երեխեք ջան, գնացեք և սպասեք աուդիտին». Մտավորականներ
Լենինը մեռնելուց հետո թողել է լենինիզմը, Բիբինը դեռ չմեռած թողեց բիբինիզմը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն խոսքն այսպես սկսեց ՀՀ ժողովրդական արտիստ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
«Շատ խնդիրներ կան, որոնք դեռ պետք է բացահայտվեն: Ժողովրդի մոտ հավատն է պակասել, այս աուդիտին էլ նրանք չեն հավատում: Այսպես որ գնա Հայաստանում 400-500 մարդ է մնալու: Երիտասարդությունն արթնացավ թմբիրից: Այս երիտասարդները պետք է իրենց շարքերն ընդունեն գիտակ մարդկանց, տնտեսագետների, իրավաբանների»,-նշեց Ն. Ծատուրյանը:
Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը համաձայն չէ Ծատուրյանի այն մտքի հետ, որ մի օր Հայաստանում մարդ չի մնալու. «Հայաստանը միշտ էլ 3 մլն բնակչություն ունենալու է»:
Տեր-Գուլանյանը նկատեց, որ այս օրերին հարևան պետությունների վերաբերմունքը շատ վատն էր. «Ես զարմացած եմ, ինչու են ռուսները անընդհատ ուզում այստեղ մայդան տեսնել: Թող իրենց մայդանը իրենց մեյդանում պահեն: Փառավոր երիտասարդներ ունենք, նրանց նպատակներն ազնիվ են»:
Գրողի խոսքերով, իրեն հրաշալի պահեց նաև պատությունը՝ նկատի ունենալով ՀՀ նախագահին, սակայն սխալ համարեց երիտասարդների՝ նախագահի հրավերը չընդունելը և մոտը չգնալը:
«Բացի առաջին օրվանից, իրեն փայլուն պահեց նաև ՀՀ ոստիկանությունը, առաջին օրը տեղի ունեցան բաներ, որոնք չպիտի լինեին»,-ավելացրեց Գուլանյանը:
Բանախոսները խնդրեցին և կոչ արեցին երիտասարդներին. «Գնացեք տուն, երեխեք ջան, մեղք եք այս շոգին: Գնացեք և սպասեք աուդիտին»:
Նախորդող հրապարակումներ
Մտավորականները՝ բողոքի ակցիաների մասին
Միքայել Պողոսյանի կարծիքով, ճիշտ է այս պահին Բաղրամյանում դադարեցնել հավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները