«Ինձ թվում է, ամեն ինչ ռուսից է կախված». Ռուստամ Գասպարյանը՝ հոսանքի մասին. «Ժամանակ»
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանից «Ժամանակ»-ը երեկ հետաքրքրվել է՝ արդարացի՞ է համարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երիտասարդ ակտիվիստների պայքարը:
«Իհարկե, արդարացի է: Պետք է, ու բոլորս էլ կողմ ենք: Ես էլ անձամբ եղել եմ այնտեղ, մասնակցել եմ: Չի կարելի այսօրվա այս վիճակում, երբ ժողովուրդն առանց այդ էլ մի կերպ է ապրում, հոսանքը թանկացնել: Դա բերելու է ժողովրդի էլ ավելի արտագաղթի»,-պատասխանել է նա:
Թերթի թղթակցի հաջորդ հարցին՝ իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվելիք աուդիտից, պատասխանել է. «Ինձ թվում է, որ ամեն ինչ ռուսից է կախված, թե որքան թույլ կտա խորանալ»:
Ռո՞ւսը պետք է համաձայնի, որ էլեկտրաէներգիայի սակագինը էժանացվի:
«Միանշանակ: Եթե սեփականատերը ռուսն է, բա ո՞վ պետք է թույլ տա»,-ասել է Ռ. Գասպարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան