Մաքսը հաղթանակի, նահանջի ու առաջիկա ծրագրերի մասին
Ազատության հրապարակից շուտով կմեկնարկի Երևանի կենտրոնական փողոցներով քաղաքացիների երթը դեպի Բաղրամյան պողոտա: Մինչև երթը լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց իրենք այս պահին երթին մասնակցում են, որպես ՀՀ քաղաքացիներ:
«Որպես նախաձեռնություն մենք հանդես կգանք վաղը՝ Գյումրիի Թատերական հրապարակում՝ ժամը 18:00-ին, որտեղ տեղի կունենա հանրային քննարկում: Քննարկման նպատակն է թե ինչպես ակտիվացնել մարզերի ու Երևանի ակտիվ կապը, մարզերից մարդկանց ներգրավվածության հարցը»,-նշեց նախաձեռնության անդամը:
Նա ասաց, որ նախաձեռնությնունն անդամներն այսուհետ Բաղրամյան պողոտա գնալու են, որպես ՀՀ քաղաքացիներ, իսկ նախաձեռնությունն այս ընթացքում աուդիտի հետ կապված ուսումնասիրություններ է կազմակերպում, հանդիպում տնտեսագետների հետ. «Փողոցային պայքարը երբեք չի դադարեցվել, պարզապես նախաձեռնությունն այս պահին ակտիվ ներգրավված է այդ ուսումնասիրությունների պրոցեսի մեջ»:
Հարցին, թե թե ինչու ելույթ չեն ունենում, Մաքսիմն ընդգծեց, որ իրենց նպատակը հարթակ բարձրանալը ու ելույթ ունենալը չէ:
Նա Բաղրամյանում մարդկանց թվի պակասելը բոնորոշեց այնպես, որ որոշ մարդիկ նախագահի հայտարարությունը որպես հաղթանակ ընդունեցին, մտածեցին այս պահին իրենց գրպանից փող չեն տալիս, դա է կարևորը, այդ պատճառով էլ հեռացան:
««Ոչ թալանին»-ը նպատակահարմար գտավ բացի Բաղրամյանից լինել նաև Ազատության հրապարակում: Մենք երկու տեղում էլ կանք: Իսկ նախագահի հայտարարությունը մենք որպես հաղթանակ չենք ընդունել, այլ դա ուղղակի մեկ փոքրիկ քայլ է` հետ նահանջ»,-ասաց Մաքսիմ Սարգսյանն՝ ընգգծելով, որ շատերն ի սկզբանե սխալ են ընկալել իրենց՝ Ազատության հրապարակ գնալը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին