«ՎիվաՍել». ներառված խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաև 374 97 և 374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան զանգահարելու
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ I-ի բաժանորդները հնարավորություն ունեն փաթեթում ներառված 150 րոպե խոսելաժամանակն օգտագործելու թե դեպի ՀՀ այլ, և թե դեպի 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար: Հայտնում են ընկերության մամուլի ծատայությունից:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ընկերության նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարող եք միանալ ֆեյսբուքում: