Հուլիսի 6-8-ին օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Նախարարությունից նաև զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-5-ին էապես չի փոխվի, 6-8-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում` հուլիսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: