Ոստիկանները զգուշացնում են ցուցարարներին. «Թույլ մի տվեք այդ մարդկանց այստեղ եղածներիդ օգտագործել ի շահ իրենց» (տեսանյութ)
«Պաշտոնապես ձեզ տեղեկացնում եմ, որ երեկ մինչ դուք այստեղ քնած էիք, այստեղից 100 մետր այն կողմ որոշ անձիք, ովքեր իրենց համարում են այս շարժման կազմակեպիչներ, որոշում են կայացրել, որ այսպես այլևս հետաքրքիր չէ, պետք է աղբամաններից բացի վրաններ տեղադրել այս հատվածում, աղբամաններն ավելի մոտեցնել ոստիկաններին, սադրանքներ կազմակերպել ոստիկանների նկատմամբ, սրել իրավիճակը, փակել փողոցներ: Ձեզ հայտնի մարդիկ են, բայց անուններ չեմ նշի»,-Բաղրամյան պողոտայի ցուցարարներին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ըստ նրա, որոշում կա, որ շարժումը ղեկավարելու է մի քանի անձ, իրենք սպասում են հրահանգների. «Իրենց դուր չի գալիս, որ ոստիկանները ծառայությունը պասիվ են իրականացնում, քանի որ դա կբերի նրան, որ շարժումը կմարի: Պաշտոնապես և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որոշ ժամանակ անց ինքներդ կտեսնեք, որ նման հայտարարություններ են լինելու: Ամեն ինչ անելու են, որ իրենց նախանշած սցենարով գնա, ամեն ինչ անելու են լարում, սադրանք լինի: Ուշադիր եղեք, զգոն, թույլ մի տվեք այդ մարդկանց այստեղ եղածներիդ օգտագործել ի շահ իրենց: Սադրանքներին ուշադիր եղեք»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ կան մարդիկ, ովքեր ուզում են այս շարժումը ծառայեցնել իրենց շահերին:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:
Նախոևդող հրապարակում՝
Օսիպյանը՝ ցուցարարներին. Ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին