Բաղրամյան պողոտա. «Մենք չենք ուզում ավելորդ լարվածություն» (Տեսանյութ)
«Օրենքը թույլ էր տալիս անմիջապես բացել երթևեկությունը, ու որևէ մեկը չէր կարող մեզ մեղադրել, բայց մենք չենք գնում այդ քայլին, քանի որ մեր ժողովուրդն է: Մենք չենք ուզում ավելորդ լարվածություն»,- Բաղրամյան պողոտայի ցուցարարներից մեկին ասաց Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ցուցարար երիտասարդը փորձում էր պարզել, թե ով է փակել Բաղրամյան պողոտան՝ ոստիկանները, թե ցուցարարները:
Վ. Օսիպյանը հավաստիացրեց՝ աղբամանները հանելու դեպքում ոստիկանությունը ոչ մի մահակ, ձեռնաշղթա չի կիրառի:
«Չեմ համարում, որ այս աղբամանները պատնեշ են ոստիկանների և ցուցարարների միջև»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:
Նախորդող հրապարակումներ՝
Սանասարյան. Անցնելու ենք վճռական քայլերի
Ոստիկանները զգուշացնում են ցուցարարներին. «Թույլ մի տվեք այդ մարդկանց այստեղ եղածներիդ օգտագործել ի շահ իրենց»
Օսիպյանը՝ ցուցարարներին. Ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան