ՍԱՊԾ-ն ռեստորանին հանձնարարել է շոգ պայմաններում վտանգավոր դարձող սննդամթերքը ճաշացանկից բացառել
ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին վաղ առավոտյան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզայի կենտրոնը առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորուման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 12 քաղաքացի:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Արտաշատ շատ քաղաքի «Արարատ» ռեստորան, որտեղ նշված անձինք նախորդ երեկոյան մասնակցել են խնջույքի:
Տեսուչները նախ ճշտել են, թե թունավորված անձինք ինչ են կերել, ապա սննդամթերքի բոլոր տեսակներից նմուշառում են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
ՍԱՊԾ մասնագետները նաև հանձնարարականներ են տվել՝ մասնավորապես շոգ եղանակային պայմաններում վտանգավոր դարձող սննդամթերքը ճաշացանկից բացառելու մասին:
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ հիվանդներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ թեթև: Բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում