ՀԷՑ-ում մտահոգված չեն կայանալիք աուդիտով.«Հրապարակ»
Հայաստանի էլեկտրական ցանցերում առանձնապես անհանգստացած չեն իրականացվելիք աուդիտից։ «Հրապարակի» տեղեկություններով, ՀԷՑ-ի բարձրաստիճանները հայտարարում են, որ որևէ վախենալու բան չունեն, ամեն տարի էլ աուդիտ անցկացվել է ընկերությունում, խնդիր չկա. Կանեն՝ «վերջում կպարզվի, որ մենք ճիշտ էինք»։
Իսկ ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը Հայատսանում կլինի արդեն շաբաթվա սկզբին։ Նրա՝ Մոսկվայում մնալն այսքան ձգվեց, քանի որ ճշգրտումներ էր անում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ՀԷՑ-ի թերթի աղբյուրները հայտնել են, որ աուդիտ անցկացնելը այդպես խաղուպար չէ, հազար հատ տեխնիկական հարց կա, որ պետք է լուծել, այնպես որ դրան դեռ երկար ճանապարհ կա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան