Հունաստանի ճակատագրին կարող են արժանանալ Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան
Նույնիսկ եթե հիմա հունական կրակը հաջողվի մարել, եվրագոտում Հունաստանի արտաքին պարտքի հետ կապված ճգնաժամը սպառնում է Իտալիային, Ֆրանսիային, Իսպանիային, Պորտուգալիային: Գրում է «Գազետա.ռու»-ն:
Հուլիսի 5-ին անցկացվելիք հանրաքվեի վերաբերյալ նախօրին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ միջազգային վարկատուների պայմաններին դեմ և կողմ քաղաքացիները բաժանվել են երկու հավասար մասին: Սա նյարդայնացնում է թե եվրոպացի չինովնիկներին, թե ներդրողներին:
Այս օրերին հունվարից սկսած Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում գրանցվել է ֆոնդային ինդեքսների ամենամեծ անկումը: Մասնագետները պատահական չեն համարում, որ նման բան տեղի է ունցել հենց այս երկրներում, նրանց սպառնում է Հունաստանի ճակատագիրը՝ պարտքային ճգնաժամ, միջազգային վարկատուների աջակցություն, տնտեսության խիստ ծրագիր: Ընդ որում, ենթադրվում է, այս անգամ ծավալներն ու իրադարձություններն այլ կլինեն:
Այս երկրների համատեղ արտաքին պարտքն այս տարվա սկզբին կազմել է 5.2 տրիլիոն եվրո, որից 2-ական տրիլիոնը բաժին է ընկնում Ֆրանսիային և Իտալիային, 1 մլն-ը՝ Իսպանիային: Համեմատության համար աղբյուրը նշում է, որ Հունաստանի արտաքին պարտքը կազմում է 320 մլրդ եվրո: Ընդ որում, ֆրանսիական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 95 տոկոսը, իսպանականը՝ 97.7 տոկոսը, իտալականը՝ 130 տոկոս:
Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ գլխավոր գանձապետի՝ ավելի քան մեկ ամիս առաջ արած մեկնաբանությանը կարող եք ծանոթանլ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները