Սիրիա փախած բրիտանացի աշակերտուհիներն ամուսնացել են ԻԼԻՊ-ի անդամների հետ
2014 թվականին Լոնդոնից «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններին միանալու մեկնած բրիտանացի 3 աշակերտուհիներից երկուսը ամուսնացել են գրոհայինների հետ: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով աղջիկների հարազատներին:
Նրանց խոսքով, աղջիկները իրենց փոխանցել են, որ ամուսնացել են իսլամական ավանդույթների համաձայն և արդեն մի քանի շաբաթ է՝ առանձին են ապրում Ռաքքայում: Աշակերտուհիներից մեկը հարազատների հետ կապվել էր հեռախոսով, մյուսը՝ սոցցանցի միջոցով:
Ենթադրվում է, որ հարսանիքից առաջ աղջիկներին մի քանի հավանական ամուսիններ են առաջարկել: Նրանք, հավանաբար, առնվազն 10 տարով մեծ են հարսնացուցներից:
Հիշեցնենք, որ 15-ամյա Շամիմա Բեգումը և Ամիրա Աբասը, ինչպես նաև 16-ամյա Խադիջա Սուլթանան Սիրիա էին փախչել 2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլով՝ իսլամիստների հետ ամուսնանալու համար: Նրանց ճակատագրի մասին երկար ժամանակ ոչինչ հայտնի չէր: