Բաքվում Իրանի դեսպան. Ադրբեջանը համարվում է «Իսլամական պետության» թիրախներից մեկը
«Ադրբեջանը համարվում է «Իսլամական պետության» թիրախներից մեկը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական կառուցի՝ Կովկաս մուտք գործելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Իսլամական պետությունը Կովկասում երկու նպատակ ունի. Առաջինը Հյուսիսային Կովկասն է, որտեղ, անկայունություն ստեղծելով՝ ԻՊ-ն կփորձի Ռուսաստանի վրա ճնշում կգործադրել, որպեսզի վերջինս իր դիրքորոշումը փոխի Սիրիայի և Իրաքի հարցում: Երկրորդ թիրախը, դա շիական Ադրբեջանական Հանրապետությունն է, դրա մասին նրանք (ԻՊ-ն) բազմիցս հայտարարել են»:
Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին Ադրբեջանում գործող իսլամական ծայրահեղական խմբավորումների վերաբերյալ հերթական զեկույցում մտահոգություն էր հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայությունն Ադրբեջանում լուրջ սպառնալիք է հանդիսանում սահմանակից Իրանի Արդաբիլ նահանգի համար:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ներկայությունը` սպառնալիք Իրանի անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան