Ադրբեջանում արգելափակվել է Skype
Ադրբեջանում արգելափակել են Skype-ով խոսակցությունները: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների: Օրեր առաջ էլ Ադրբեջանում արգելափակել էին WhatsApp-ը:
Չնայած զանգերն արգելափակված են` Skype-ով հաղորդագրություններ գրել կարելի: Առայժմ http:/login.skype.com հասցեն արգելափակված է երկրի որոշ շրջաններում, ինչն անհնար է դարձնում սկայպ-զանգերի իրականացումը: Ըստ տեղեկության, մոտակա օրերին այն կարգելափակվի ամբողջ երկրում:
Haqqin.az-ի հաղորդմամբ, Skype-ով խոսակցություններն արգելափակել են Ադրբեջանի Հատուկ պետական պահպանության ծառայության մասնագետները: Առայժմ դրդապատճառները հայտնի չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան