Հասարակություն 18:08 06/07/2015

«Առավել կարևոր է ներքին հաղթանակը. երիտասարդությունն իրեն զգաց այս երկրի տերը»

«Տրամաբանական հանգուցալուծում էր»: Panorama.am-ի հետ զրույցում ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն այսպես գնահատեց այսօր ոստիկանների կողմից Բաղրամյան պողոտայից աղբամանների հեռացման ու պողոտայի երթևեկության վերականգնման գործողությունները: Նա համոզված է, որ այս պահին պողոտան փակելու անհրաժեշտություն այլևս չկար:

«Իմ ըմբռնմամբ, ինչպես և հասարակության, ժողովրդի, իրապես էլեկտրաէներգիայի թանկացումը բոլորին էր հարվածում, ընդհանուր կյանքը կդժվարանար: Դա բերեց նրան, որ ինքնաբուխ ցույց սկսվեց: Քաղաքական որևէ ուժ, կուսակցություն չէր կարող այդքան մարդ հանել, պահել: Հանրապետության նախագահի հայտարարությունից հետո, կարծում եմ, ցույցի շարունակումը, պաշտպանումը տարբեր մարդկանց կողմից, ինքնադրսևորման, ինքնաարտահայտման, կեղծ անուն, հեղինակություն ձեռք բերելու միջոց էր: Մինչ այդ պահը լեզուս կկտրեի, քան որևէ բան կասեի ցույցի մասին: Դրանից հետո էլ չեմ ասել հասարակական կարծիքից վախենալով, բայց անիմաստ էր շարունակելը. ինքնաբուխ շաժում էր, չէր կարելի պարոդիայի վերածել: Ինչ-որ մարդիկ կան, ովքեր անընդհատ ինքնահաստատման համար արյուն են ուզում, քաղաքական դիակների վերակենդանացման համար արյուն է պետք»,- ասաց գրականագետը:

Ըստ նրա, ակցիաների հենց սկզբից նկատելի էր, որ կա ընդդիմության վակուում, ինչն էլ ինքնագործունեության լայն դաշտ ստեղծեց, մինչև նախագահի հայտարարությունը շարժումը գտնվում էր նորմալ մարդկանց, ժողովրդի ձեռքում, իսկ ժողովուրդն իր հավաքական բնազդով երբեք սխալ չի լինում, սակայն երբ արդեն շարժումն անցավ այն մարդկանց ձեռքը, ովքեր ուզում էին ինքնադրսևորվել, վտանգավոր էր:

Վ. Դևրիկյանի խոսքով, բողոքող քաղաքացիները կարող էին նախագահի հայտարարությունից հետո իրենց ակցիան շարունակել Ազատության հրապարակում՝ որոշակի լարվածության օջախ պահելու համար, բայց կենտրոնական պողոտան փակելը, որը հսկայական դժվարություն էր առաջացնում աշխատավոր ժողովրդի համար, արդեն սխալ էր, հրատապ բան էլ չկար, «եթե լիներ, պատրաստ էինք պոստերում էլ մեր երկիրը պահել»:

Վ. Դևրիկյանի կարծիքով, այսօր ոստիկանությունը ճիշտ գործեց. «Եթե նույնիսկ որոշակի ուժ գործադրեր, չեմ ասում ծեծուջարդ, ֆիզիկական բռնություն, նորմալ կհամարեի, քանի որ, ինչպես նշեցի, բողոքը շարունակելու հասարակական պահանջ այլևս չկար»:

«Մտահոգությամբ, ցավով տեսնում եմ, որ այսօր պետական ապարատի, նույն ուժային կառույցների ներկայացուցիչները շատ ավելի բարեկիրթ են, գրագետ, պատրատված, քան նրանք, ովքեր խոսում են հասարակության բարեփոխման մասին»,- ասաց գրականագետը:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ասաց, որ եթե առանց որևէ մեկի վնասելու են գործել այսօր ոստիկանները, նորմալ է, իսկ բերման ենթարկվածներն էլ այսպես թե այնպես ազատ կարձակվեն:

«Պարզապես պետք է կարողանալ հաճույք ստանալ հաղթանակներից, այլ ոչ թե պարտություններից: Այդ հաղթանակները չեն նշանակում, որ անպայման պետք է ստորացնել դիմացինին: Նկատի ունեմ՝ եթե կառավարության առաջ որոշակի հարց ես դնում, հաղթանակ դա արդեն որոշակի զիջումն է, եթե հարց չես դնում հրաժարականի, լրիվ իշխանափոխության, այլ պարզապես ուզում ես ստորացած վիճակում տեսնել, ինձ համար այդքան էլ հասկանալի է: Ակտիվիստները, իհարկե, հասան հաղթանակի:

Նախագահի հայտարարությունից հետո արդեն պետք էր այլ քայլերի դիմել, ավելի կազմակերպչական, համակարգային, քանի որ բոլոր դեպքերում չեմ կարծում, որ մեր երկրում միակ պրոբլեմը էլեկտրաէներգիայի սակագինը յոթ դրամով թանկացնելն է:

Առավել կարևոր է ներքին հաղթանակը, երիտասարդությունն իրեն զգաց այս երկրի տերը, նաև ապացուցեց Հայաստանի, այլ երկրների իշխանություններին, որ երկրի տերն է: Շատ կարևոր է, որ ժողովուրդն է տեր կանգնում երկրին, ամուր հիմք է, քան իշխանությունը»,- ասաց արվեստագետը:

Նա մեծ ողբերգություն չի համարում այն, ինչ կատարվեց այսօր:

«Բոլոր դեպքերում հանրային ակցիաների մեջ միշտ կա որոշակի թատերական էլեմենտ: Վատ իմաստով չեմ ասում: Ղարաբաղյան շարժման մեջ ակտիվ էր այդ էլեմենտը, ամեն օր նոր միտք, գաղափարներ, ձևեր էին գալիս: Երբ որ գործողությունը տեղից չի շարժվում, դոփում է տեղում, հանրությունը կորցնում է հետաքրքրությունը, ինչպես այս դեպքում:
Կարելի էր ավելի բարձր մակարդակի վրա կասեցնել, որպեսզի ոչ թե քեզ ստիպեին կասեցնել, այլ ինքդ դա անեիր»,- ասաց Ռուբեն Բաբայանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}