Beeline-ի աջակցությամբ կայացել է «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը
Հուլիսի 3-ին կայացել է «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը, որը կազմակերպվել էր Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի և Առաջնորդության Դպրոցի կողմից։ Փառատոնն իրականացվել է Beeline-ի աջակցությամբ։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում դասական երաժշտության տարածմանը, երիտասարդության շրջանում կարևոր մշակութային արժեքների ամրապնդմանն, ինչպես նաև շնորհալի երիտասարդների և բիզնես ընկերությունների միջև կապի ստեղծմանը։
Փառատոնին մասնակցում էին Երևան քաղաքի 10 լավագույն դպրոցների սաները. յուրաքանչյուր դպրոցից մեկ սան փողային գործիքների բաժնից և մեկ սան ժող. նվագարանների բաժնից:
«Ուրախ ենք աջակցել այս փառատոնի իրականացմանը, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ։ Վստահ եմ, որ այս երիտասարդներին լավ ապագա է սպասվում, քանի որ նրանք իրենց ստեղծարար մտածողությամբ և գերազանց կատարումով հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին և ներկաներին։ Համոզված եմ, որ մեր կողմից տրամադրված մրցանակները կդարձնեն այս երիտասարդների կյանքն ավելի լավը, իսկ մենք մոտ ապագայում կլսենք միջազգային բեմերում նրանց նորանոր ձեռքբերումների և նվաճումների մասին»,-նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Դասական երաժշտության կատարողների նոր սերնդի աջակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում Առաջնորդության Դպրոցի և Բեստ Բեստեռն Կոնգրես Հյուրանոցի կողմից երիտասարդ հայ առաջնորդների և ընդհանուր հասարակության զարգացմանը միտված համատեղ ծրագրերում։ Վստահ ենք, մեր գործընկերների հետ միասին «Երաժշտություն հանուն փոփոխությունների» դասական երաժշտության փառատոնի միջոցով կարող ենք մեր գնահատանքը հայտնել երիտասարդ կատարողներին և աջակցել դասական երաժշտության տարածմանը Հայաստանում։ Շնորհակալ ենք Beeline-ին այս կարևոր տեսլականին գործնականորեն աջակցելու համար»,-ասել է Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Նշենք, որ մասնակիցներին գնահատեց պրոֆեսիոնալ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին՝ Արզաս Ոսկանյանը, Օմար Պապիկյան, Լիլիթ Պիպոյան և այլոք: Առաջին տեղը զբաղեցրած երկու մասնակից Beeline կողմից պարգևատրվեցին պլանշետներով, ինչպես նաև Կոմիտասի տուն - թանգարան ինստիտուտի կողմից ստացան հնարավորություն` իրենց համերգն անվճար կազմակերպել տուն- թանգարանի դահլիճում:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած 4 մասնակից Beeline-ի կողմից պարգևատրվել են սմարթֆոններով։ Բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության հավաստագրեր և նվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա