Դավիթ Սանասարյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսելու
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է սկսում:
«Հացադուլս ուղղված չէ իշխանություններին, այլ Հայաստանի քաղաքացիներին: Իմ բողոքն եմ արտահայտում, և բոլորին հրավիրում եմ այստեղ: Կդադարեցնեմ այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիները կլինեն այս հրապարակում, միասին կգնանք Բաղրամյան պողոտա»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց այսօր հանեցին Բաղրամյանից, բայց պետք է յուրաքանչյուրը խոսք տան, որ նորից լինելու ենք Բաղրամյանում:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում տասն օրից ավելի նստացույց անող քաղաքացիները կեսօրից հետո տեղափոխվել են Ազատության հրապարակ: Նրանք նախապես հայտարարել էին, որ ժամը 19:00-ին կհայտարարեն իրենց հետագա անելիքների մասին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա երթ անցկացնել:
Ազատության հրապարակում քաղաքացիներից մեկն էլ հայտարարեց, որ կմնան այստեղ, քաղաքական հարթակ կձևավորեն, կլսեն տարբեր կարծիքներ. «Միակարծիք չենք, բայց պետք է դառնանք միակարծիք: Որոշողն այստեղի հավաքված մարդիկ են լինելու»:
Հարթակից ելույթ ունեցող քաղաքացիներից յուրաքանչքյուրը հիմնականում տարբեր առաջարկներով էին հանդես գալիս:
Նախորդող հրապարակումներ՝
Վ.Օսիպյան. Ոստիկանությունն անօրինական երթերը կկանխի
#electricyerevan. Ոստիկանության բաժիններ բերված 46 անձ ազատ է արձակվել
Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել 46 մարդ, 6-ն անչափահաս են
Բաղրամյանից ոստիկանությունը հեռացրեց աղբամանները
Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկում է միասին բացել Բաղրամյան պողոտան
Ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի խաթարված երթևեկությունը. հայտարարություն
Բաղրամյան պողոտան դարձավ երթևեկելի (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին