Դիմիտրիոս Տրիանտաֆիլլու. Ռուսաստանի և Թուրքիայի միջև ոչ մի մերձեցում չկա
Ռուս-թուրքական մերձացումը չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է թուրքական Կադիր Խազ համալսարանին կից գործող Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դիմիտրիոս Տրիանտաֆիլլուն:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որպես այդպիսին, ոչ մի մերձեցում չկա: Առկա է միայն ռազմավարական շահերի համահարաբերակցություն: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այդ պատճառով Ռուսաստանի համար գտվում է ռազմավարական բաժանարար գծից այն կողմ և չի հանդիսանում ընկեր: Չեմ կարծում, որ ռուս-թուրքական մերձացումը կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա»,- նշել է Դիմիտրիոս Տրիանտաֆիլլուն:
Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք» նախագծի կյանքի կոչման հնարավորություններին, ապա փորձագետի կարծիքով, այս հարցում ամեն ինչ կախված է նախագծի կենսունակությունից, ինչպես նաև նրանից, թե որքանով, այդ ամենի իրագործումը համապատասխանում Թուրքիայի և Ռուսաստանի շահերին: