Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնն արտահայտած ֆիլմերի ցանկը
Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:
Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար, հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից:
«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`
«Հավատ»
Faith
• «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան, Արեն Մալաքյան
“Girl on the moon”, Armenia, Aren Malakyan
• «Մարդասպանի սիրտը», Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ
“The heart of a murderer”, Italy, Catherine McGilvray
• «Ոգին շարժման մեջ», Ռուսաստան , Սոֆիա Գեվեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆիա Կուչեր
“Spirit in Motion”, Russia, Sofia Geveyler, Julia Bivsheva, Sofia Kucher
«Հույս»
Hope
• «Անձայն մարդասպանը», Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա
«The silent killer», Spain, Raul Mancilla
• «Ցնցումից հետո», Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի
«After shock», Iran, Mahmoud Yazdani Bahramabadi
• «Մայիս 1945», Բելառուս, Նոնա Սիսակյան
«May 1945», Belarus, Nona Sisakyan
«Սեր»
Love
• «Ես հենց նոր երազ տեսա», Իսպանիա, Խավի Նավարո
«I have just had a dream», Spain, Javi Navarro
• «Մեծ տղա», Ռուսաստան, Յուրի Սոլոդով
“Big boy”, Russia, Yuri Solodov
• «Կոկտեբելյան խճաքարեր», Ռուսաստան, Անդրեյ Օսիպով
«Coctebel's pebbles», Russia, Andrey Osipov
«Խաղաղություն»
Peace
• «Զգայարաններ», Իսպանիա, Խոսե Վեգա
«Senses», Spain, Jose Vega
• «Ռանգան 99», Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի
«Rangan 99», Iran, Tiyam Yabandeh Jahroumi
• «Մրջյունների բնակարանը», Իրաք, Տոֆիղ Ամանի
«Ants apartment», Iraq, Tofigh Amani
«Հանդիսատեսի համակրանք»
Audience Sympathy
• «Ժողովող», Իսրայել, Լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի
«Ecclesiastes», Israel, Photo-interpretation by Dmitry Brickman
Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա