Կկայանա Հովիկ Աբրահամյան-Դմիտրի Մեդվեդև երկկողմ հանդիպում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ իր կոլեգայի՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հուլիսի 9-ին Մոսկվայում կքննարկեն ԵՏՄ շրջանակներում համագործակցության մասին հարցեր: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն (РИА Новости)՝ հղում անելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքին:
«ՀՀ և ՌԴ վարչապետերի զրույցի շրջանակներում նախատեսվում է քննարկում առևտրա-տնտեսական համագործակցության երկկողմ հարաբերությունների և ԵՏՄ-ին ինտեգրացիոն համագործակցության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԵՏՄ-ն տնտեսական միությունը եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում ստեղծվել է 2015թ. հունվարի 1-ին, որին անդամակցում են ՌԴ-ն, Ղազախստանը և Բելառուսը, իսկ հունվաևրի 2-ից նաև Հայաստանը: