«Բացարձակ կամայականություն էր». Փաստաբանը բողոքարկելու է Բուդաղյանին կալանավորելու մասին որոշումը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մինչև ուշ գիշեր տևած դատական նիստում բավարարել է ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը և չորս կասկածյալների նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին որոշում է կայացրել:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԱԱԾ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 3-ին ձերբակալվել էին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այսօր պատրաստվում է Վերաքննիչ դատարան դիմում ներկայացնել` բողոքարկելով Բուդաղյանին կալանավորելու մասին որոշումը:
«Բացարձակ կամայականություն էր: Այս փուլում կդիմեմ Վերաքննիչ դատարան, բայց եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում գանգատ կներկայացնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - ասաց Ալումյանը` ընդգծելով, որ Բուդաղյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ մասնավորապես Արա Բուդաղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Արա Բուդաղյանի նկատմամբ պատրաստվում են մեղադրանք առաջադրել. Ալումյան
Կազմվել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալվել է Արա Բուդաղյանը և ևս 3 անձ. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան