Մակարևիչի ներկայացուցիչը հերքել է երգչի մահվան մասին լուրը
Երգիչ Անդրեյ Մակարևիչի ներկայացուցիչը հերքել է երգչի մահվան մասին լուրը, որը հրապարակվել էր Գրուշինսկյան փառատոնի պաշտոնական կայքէջում: Այդ մասին գրում է «Говорит Москва»-ն` վկայակոչելով երաժիշտի մամլո խոսնակ Անտոն Չերնինին:
«Փառատոնի կայքէջը հակերային հարձակման է ենթարկվել, և ինչ-որ հիմարներ նման բան են գրել: Նորմալ մարդիկն նման բան չէին անի: Ի՞նչ է`ուրիշ իրադարձություն չի՞ կատարվում երկրում», -ասել է նա:
Փառատոնի կայքէջում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Մակարևիչը սպանվել է շքամուտքում: