#electricyerevan. Ոստիկանության բաժիններ բերված 46 անձ ազատ է արձակվել
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցների և պողոտայում երթևեկությունը վերականգնելու մասին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:
Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30:
Ոստիկանության օրինական պահանջի հերթական անտեսումից հետո որոշում է կայացվել վերականգնել խախտված երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, ապամոնտաժվել և հեռացվել են աղբամանները, տարածքը մաքրվել է «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների կողմից:
Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է:
Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ:
Բոլորը ազատ են արձակվել:
Նշված գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան