Աբխազական երկաթուղու վերաբացման այլընտրանք
Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վերաբացման այլընտրանք կարող է լինել Ռուսաստանը Հարավային Օսիային միացնող Տրանսկովկասյան մայրուղու միջոցով հաղորդակցությունը,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետ Վարվարա Պախոմենկոն:
«Երկաթուղային հաղորդակցության վերականգնումը բավական համալիր հարց է: Այս հարցում տարակարծություններ կան նաև Աբխազիայում: Երկաթուղու աբխազական հարվածի վերականգման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Իմ կարծիքով` առավել իրատեսական է Հարավային Օսիայի տարածքով անցնող Տրանսկովկասյան մայրուղու միջոցով հաղորդակցության վերականգնումը: Դա, իմ կարծիքով, բխում է բոլոր կողմերի շահերից: Այս հարցում կարելի է շատ ավելի հեշտ և արագ համաձայնության հասնել»- նշել է փորձագետ Վարվարա Պախոմենկոն:
Փորձագետը շեշտել է, որ Տրանսկովկասյան մայրուղին Ռուսաստանի կենտրոնական շրջանները Իրանի և Թուրքայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է:
Վ. Պախոմենկոնի կարծիքով` Տրանսկովկասյան մայրուղին կարող է շատ ավելի հուսալիորեն իրար հետ կապել Հայաստան և Ռուսաստան, քանի թե ռազմավիրական ճանապարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին