Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ՍԴ-ն պետք է չեղյալ համարի կենսաթոշակային համակարգի մասին օրենքը. «168 Ժամ»
«Այսօր ՍԴ-ից մեր ակնկալիքը մեկն է, որ դիմումը բավարարվի, և օրենքը ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր: Դրա համար բոլոր իրավական և փաստական հիմքերը ներկայացված են ՍԴ»,-«168 Ժամ»-ի թղթակցին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այսօրվա Սահմանադրական դատարանում կայանալիք դիմումի քննությանը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ:
Ըստ նրա, հավանական է, որ ՍԴ-ն վճիռ կկայացնի արդեն այսօր, օրվա երկրորդ կեսին:
«Եթե հայցադիմումը լիովին բավարարվի, նշանակում է, որ պարտադիր կուտակայինը վերացվում է: Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը վերածվում է կամավոր մոտեցումների, այսինքն՝ կամավոր սկզբունքի ամբողջական որդեգրման և խրախուսման համակարգի գործադրման: Եթե մասնակի բավարարվի, պետք է դիտարկել՝ ըստ որոշմամբ ներկայացված հիմնավորումների»,-ասել է Ա. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան