Էնրիկե Իգլեսիասի մայրը գերել է Նոբելյան 79-ամյա մրցանակակրի սիրտը
Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասի մայրը` 64-ամյա Իզաբել Փրեյսլերը, ով հայտնի է որպես «Մանիլայի մարգարիտ», իր գեղեցկությամբ հմայել է շատերին և այժմ նրա հմայքի «թիրախը» դարձել է Նոբելյան գրականության 79-ամյա մրցանակակիր, պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան: Գեղեցկուհի Իզաբելը ամուսնացել է 3 անգամ:
Այժմ Վարգաս Լյոսան 50 տարվա ամուսնական կյանքից հեռացել է ու Իզաբելի հետ նոր կյանքի մասին Պերուի հեռաուստաընկերությանը տված հարցազրույցում ասել. «Այժմ ես զգում եմ` ինչ է երջանկությունը»,-փոխանցում է «The daily beast»-ը:
Իզաբելին և Վարգաս Լյոսային գրկախառնված և ձեռք ձեռքի տված վերջերս տեսել են Մադրիդում, այնուհետև` Լիսաբոնում:
Իսպանական «Hola!» ամսագիրը զույգի սիրո մասին նկատել է. «Նրանց սիրավեպը ցույց է տալիս, որ երազանքները մի օր իրականանում են: Միշտ տրվում է երկրորդ հնարավորություն, լինում է ուրախություն տխրությունից հետո և սերը կարող է քեզ անակնկալ մատուցել ցանկացած տարիքում»:
Վարգաս Լյոսան իր կնոջ` Պատրիցիայի հետ ամուսնությունից ունի երեք երեխա, ովքեր, ըստ աղբյուրի, հայտարարություն են տարածել, ասելով, որ իրենք «շոկի մեջ են ու շատ տխուր»: Նրանց համար անակնկալ է եղել այդ լուրը, քանի որ մայիսի վերջին Նյու Յորքում ընտանիքը նշել է Վարգաս Լյոսայի և Պատրիցիայի ամուսնության 50-ամյակը: Տոնական արարողությունից մի քանի օր հետո Լյոսան հեռացել է իրենց մադրիդյան տնից, ընտանիքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա