«Արդեն կապրիզ եք անում». Կառավարության պաշտոնյան՝ ցուցարարներին
Կառավարության շենքի առաջ իրենց կորցրած տների դիմաց փոխհատուցում պահանջող քաղաքացիներին քիչ առաջ մոտեցավ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը: Նա առաջարկեց 10 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ վարչապետի մոտ: Ցուցարարները հրաժարվեցին՝ պահանջելով, որ վարչապետն անձամբ իջնի:
«Արդեն կապրիզ եք անում, եթե հրավիրում են, ուրեմն բարձրացեք: Եթե ասելիք ունեք, կարող եք 10 հոգով բարձրանալ ու ասելիքը փոխանցել վարչապետին»,-բնակիչների պահանջին այսպես արձագանքեց կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, մարդիկ իրենց տներն են կորցրել, իսկ դուք ասում եք կապրիզ եք անում՝ Ա. Ղազարյանը հակադարձեց. «Շատ բան են ուզում, վարչապետն է որոշում իր գործողությունները, եթե հրավիրում է, ուրեմն պետք է բարձրանան»:
Նախորդող լուրեր՝
Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Ֆիրդուսիի նախկին բնակիչներ. Եթե հարցին լուծում չտրվի, կգնանք Բաղրամյան մեր մահճակալներով