Արցախի նախագահը «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամների հետ քննարկել է առաջիկա ծրագրերը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանբ այսօր Լոնդոնում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ՝ մասնաճյուղի տնօրեն Արմինե Կարապետիի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրիտանիայի մասնաճյուղի գործունեությունը՝ ուղղված հայրենիքի շենացմանը, նշելով, որ հիմնադրամի խողովակներով իրականացված ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի զարգացման ու զորացման գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում