Բիբինը փախավ լրագրողներից
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, որտեղ որոշվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանելու մասին հարցը, ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ըստ էության «փախավ» լրագրողներից:
Լրագրողները մի քանի անգամ հարցրին, թե ճի՞շտ են արդյոք շրջանառվող տեղեկությունները, թե ՀԷՑ-ը վաճառվելու է և դրա գնորդը «Տաշիր» հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն է, սակայն Բիբինը չպատասխանեց հարցին:
«Շատ երկար ժամանակ մենք բոլորս նստել էինք հանձնաժողովի նիստին, և իմ մամուլի խոսնակը կարող է պատասխանել ձեր հարցերին», -ասաց, ներկայացրեց խոսնակին ու հեռացավ:
Նշենք, որ ՀԾԿՀ նիստում որոշվեց նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը, ՀԷՑ-ի նկատմամբ կիրառել տուգանք՝ ընդհանուր 60 մլն դրամի չափով:
Հարակից հրապարակում`
«Գնացեք, ձեզ հրաման տվեք, աշխատեք». ՀԾԿՀ նիստում Բիբինին նեղն են գցել