«Արմեն» ճամբարը պետք է նախադեպ դառնա ապօրինաբար հայկական համայնքից խլված գույքը հետ ստանալու գործում

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամպ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, որ խնդիրն խիստ խորհրդանշանական նշանակություն ունի հայերի համար և ուղիղ կապ ունի Հայոց ցեղասպանության պատմության հետ:

Ըստ թուրքագետի` հենց սա է պատճառը, որ որբանոցը մշտապես եղել է պետության թիրախը:

«Բնական է, որ Ստամբուլում բնակվող հայերն ամեն կերպ փորձում են հետ բերել «Քամպ Արմենը»,- նշել է Գևորգ Պետրոսյանը` հավելելով, որ ավելի վաղ հայտարարություն էր եղել, որ այն հանձնվել է հայերին, սակայն փաստն այն է, որ սեփականության վկայականը չի տրվել հայերին:

«Թուրքական իշխանությունները փորձեցին ընտրությունների նախաշեմին «Քամպ Արմենի» դեպքն օգտագործել քարոզչության ժամանակ, սակայն ապարդյուն: Պայքարը շարունակվելու է, և լավատեսություն ունեմ, որ հաղթանակով է պսակվելու այն»,- ասել է Գևորգ Պետրոսյան:

Խնդրի առնչությամբ panorama.am-ը զրուցել է թուրքագետ Աստղիկ Իգիթյանի հետ:

Վերջինս խոսքերով` Քամփ Արմենը ժամանակին պատկանել է Ստամբուլի Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամին: 1960-ական թթ. Գեդիկփաշայի դպրոցում սովորող որբ և աղքատ երեխաների համար գնվել է այս տարածքը և այստեղ հենց երեխաների ձեռքով կառուցվել է ճամբարը: Ճամբարի շինարարությունը տևել է շուրջ 5 տարի և կառուցվել է նվիրատվությունների շնորհիվ:

«Սակայն հետագայում ճամբարը խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Բանն այն է, որ մինչև 1936 թ Թուրքիայում բոլորը կարող էին անշարժ գույք գնել , 1936-ից հետո նոր օրենքով օտարազգիներին պատկանող հիմնադրամները անշարժ գույք չէին կարող ձեռք բերել, սակայն ազգային փոքրամասնությունները օտարազգի չհամարվեցին և շարունակեցին գնել անշարժ գույք: Այդ ժամանակ էլ հենց հայկական հիմնադրամը գնեց «Արմեն» ճամբարը: 1970-ական թթ Հունաստանի հետ հակամարտության շրջանում թուրքական կառավարությունն ազգային փոքրամասնություններին հարցում հատուկ, կոշտ քաղաքականություն որդեգրեց: Ազգային փոքրամասնություններն սկսեցին դիտարկվել որպես օտարազգի: Արդյունքում` 1936 թ հետո գնված գոյքը բռնագրավվեց ազգային փորքամասնություններից և տրվեց տարածքի առաջին տերերին: Այդ ճակատագրին արժանացավ նաև «Արմեն» ճամբարը»,- ասաց Աստղիկ Իգիթյանը:

Մեր զրուցակցի խոսքերով` չնայած նրան, որ հայ համայնքի` ճամբարը վերադարձնելու տասնյակ տարիների պայքարը շարունակում էր անարդյունք մնալ և շատերը առհասարակ դրա մասին չգիտեին, ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ այն ապամոնտաժելու են:

«Նույնիսկ հասցրեցին քանդել ճամբարի մեկ երրորդ: Դա կարծես «արթնացրեց» արդարության համար պայքարող շատ մարդկանց: Նրանք շտապեցին Թուզլա, «գրավեցին» ճամբարը ու առ այսօր այնտեղ իրականացնում են 24 ժամյա հերթապահություն` պահանջելով վերադարձնել ճամբարը համայնքին: Չնայած նրան, որ բողոքի ակցիայի հիմնական իրականացնողը Ստամբուլում գործող հայկական «Նոր Զարթօնք» նախաձեռնությունն է, սակայն այսօր ճամբարում կարելի է տեսնել մեծ թվով այլազգիներ, թուրքական, քրդական Հ/Կ-ների ներկայացուցիչներ ու առհասարակ մեծ թվով սրտացավ մարդկանց»,- նշեց թուրքագետը:

«Մեկ ամիս առաջ Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, և նախընտրական շրջանում ճամբարի վերադարձի հարցը , ցավոք, որոշների կողմից դարձավ քաղաքական շահարկման առարկա: Մասնավորապես իշխանական կուսակցությունը ներկայացնող հայազգի թեկնածու Մարգար Եսայանը հայտարարեց թե ճամբարի ներկայիս սեփականատերը պատրաստվում է մոտ օրերս նվիրաբերել ճամբարը հայ համայնքին: Այս հայտարարությունը մեծ արձագանք գտավ թուրքական ու հայկական մամուլում , շատերը գրեցին, որ հարցը լուծվել է, ճամբարը վերադարձվել է: Սակայն փաստացի ոչ մի քայլ չարվեց, ու խոստումը փաստաթուղթ չդարձավ: Ցավոք այդ հայտարարությունից անցել է արդեն մեկ ամիս , այսօր ճամբարում անցկացվող դիմադրության 64-րդ օրն է արդեն, սակայն դեռևս ոչ մի առաջընթաց չկա: «Նոր Զարթոնք»-ը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, անցկացնում է բողոքի քայլերթներ: Այս ամենը արվում է խնդիրը օրակարգում պահելու համար: Այս տեսակետից «Նոր Զարթոնքը» հսկայական աշխատանք է անում»,- հավելեց բանախոսը:

Վերջինիս խոսքերով`իրավական ճանապարհով հարցի լուծումը Թուրքիայում գրեթե անհնար է: Չնայած դրան`Ստամբուլի Մարդու Իրավունքների կազմակերպությունը , փորձում է եվրոպական կառույցների միջոցով հարցի լուծումը ստանալ:

«Ներկայումս թերևս ճամբարը հետ ստանալու ամենահավանական ճանապարհը դա նվիրատվությունն է: Բայց ճամբարի ներկայիս սեփականատերը չի պատրաստվում առանց որևէ փոխհատուցման պարզապես նվիրել միլիոնավոր դոլարներ արժողությամբ տարածքը ու կառույցը: Մարգար Եսայանի հայտարարությունից հետո կային խոսակցություններ, որ թուրքական իշխանությունները գումար խոստացել են սեփականատիրոջը ճամբարը նվիրաբերելու դիմաց: Սակայն կարծես թե համաձայնության չեն գալիս ու դրա համար այս անորոշությունը շարունակվում է:

Ես ինքս կարծում եմ, որ հայ համայնքը, ինչքան էլ որ դժվար լինի, պետք է ջանա ճամբարը հետ ստանալ իրավական, դատական ճանապարհով, որպեսզի «Արմեն» ճամբարը դառնա նախադեպ ապօրինաբար հայկական համայնքի ձեռքից խլված մնացած գույքը հետ ստանալու համար: Իսկ թուրքական իշխանությունների «նվիրատվության» նպատակն էլ հենց հարցը իրավական հարթություն չտեղափոխելն է: Անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա այս հարցը` «Արմեն» ճամբարի «ըմբոստությունը» կարևոր իրադարձություն էր Ստամբուլի հայ համայնքի կյանքում: Տարիներ հետո առաջին անգամ վերջապես Ստամբուլի հայերը կոտրելով վախի մթնոլորտը դուրս եկան փողոց իրենց պահանջելով հետ վերադաձնել այն ինչ իրենց է պատկանում: Սա շատ կարևոր երևույթ է»,- եզրափակեց Ա. Իգիթյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}