Ստոկհոլմը հյուրընկալելու է «Եվրատեսիլ-2016»-ը
Հաջորդ տարի «Եվրատեսիլ» երաժշտական միջազգային մրցույթը կայանալու է Ստոկհոլմում՝ Globe արենայում: Մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, եզրափակիչը՝ 14-ին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Նշենք, որ Շվեդիան ընդունում է մրցույթն արդեն 6-րդ անգամ: 1974 թվականին «Եվրատեսիլ»-ում առաջին տեղը գրավել է լեգենդար «ABBA» խումբը, այնուհետև նաև 1984, 1991, 1999, 2012, ինչպես նաև 2015 թվականներին Շվեդիայի ներկայացուցիչները զբաղեցրել են առաջին հորիզոնականը: 2000 թվականին մրցույթը նույնպես անցկացվել է Ստոքհոլմի Globe արենայում:
Մրցույթի կանոնների համաձայն, հաղթած երկիրը հնարավորություն ունի հաջորդ տարվա մրցույթն անցկացնել իր երկրում։ Մրցույթը հյուրընկալող երկիրն ինքն է ընտրում մրցույթի անցկացման քաղաքը և արենան։ Ամենամեծ արենան, որը հուրընկալել է մրցույթը, եղել է Կոպենհագենի «Պարկեն» համերգասրահը, որտեղ ներկա է եղել 38 հազար հանդիսատես։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում