Ցուցարարները փակեցին դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Քիչ առաջ Ֆիրդուսի 33 թաղամասի բնակիչները փակեցին Տիգրան Մեծ փողոցի՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը՝ կառավարությունից պահանջելով իրենց փոխհատուցում տալ:
Ոստիկանության աշխատակիցները կարողացան բողոքավորներին մայթ բերել: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցեց ցուցարարների հետ՝ համոզելով կառավարության շենքի մոտ գալ, որպեսզի երթևեկությունը չխաթարվի:
Բնակիչները հայտարարեցին, որ ոստիկանների հետ խնդիր չունեն, իրենց պահանջը մեկն է՝ հանդիպել վարչապետի հետ. «10 տարի է անտուն ենք, ապրում ենք վարձով, անորոշության մեջ»:
Նրանք խնդրեցին կամ վարչապետն իջնի իրենց հետ հանդիպման, կամ էլ՝ իրենց ընդունի. «Այսպես շարունակելն անհնար է»:
Օսիպյանը վստահեցրեց, ամեն ինչ կանի՝ նրանց պահանջները բավարարելու համար: Իսկ մինչ այդ խնդրեց չխաթարել փողոցի երթևեկությունը. «Հիմա ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի բավարարի ձեր պահանջները: Խնդրում եմ՝ սպասեք»:
Ցուցարարներից մեկի դիտարկմանը, թե 3 օր էլ սպասենք, Օսիպյանն արձագանքեց. «10 տարի համբերել եք. 10 րոպե էլ համբերեք: Ես ամեն ինչ կանեմ, խնդրում եմ ձեզ, ուղղակի համբերեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան